Դուք շատ ավելի լավն եք, քան ես. Օբաման արցունքներն աչքերին շնորհակալություն է հայտնել իր թիմին (տեսանյութ)

10:19 • 09.11.12

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել իր նախընտրական քարոզարշավը կազմակերպած մի քանի հարյուր հոգանոց թիմին ՝ նշելով, որ այդ քարոզարշավն ընդմիշտ կմնա պատմության մեջ, հայտնում է Yahoo News-ը։

 

«Տղե՛րք, այն, ինչ դուք արեցիք, ընդմիշտ կմնա պատմության մեջ, իսկ սերունդները կկարդան և կհիանան ձեր արածով»,- արցունքներն աչքերից հոսելով ասել է նախագահը՝ Չիկագոյի իր շտաբ-բնակարանում։

 

«Գիտեք, ձեզ նայելով ես հիշում եմ ինձ այդ տարիքում։ Բայց իրականում դուք ինձանից շատ ավելի լավն եք, խելացի ու կազմակերպված։ Վստահ եմ, որ դուք դեռ շատ հաջողություններ կունենաք քաղաքականության ոլորտում»,-եզրափակել է նախագահը։

 

Սա առաջին դեպքն է, երբ Օբաման հրապարակայնորեն արտասվել է։

 

Նախագահին արտասվելիս անմահացրած սիրողական տեսանյութը զետեղվել է համացանցում և շատերի համար բացահայտել Օբամայի առավել զգացմունքային ու անկեղծ լինելը։