ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում գիտնական Չարլզ Դարվինը մոտ 4 000 ձայն է ստացել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում մոտ 4 հազ. ձայն է ստացել անգլիացի գիտնական Չարլզ Դարվինը (1809-1882), հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Ջորջիա նահանգի Աթենս-Քլարկ շրջանի ընտրական հանձնաժողովին։
Գիտնականի անունն ընդգրկվել է քվեաթերթիկում տեղի բնակիչների կողմից՝ ի նշան առաջավոր գիտական մտքի աջակցության, այդ թվում՝ Դարվինի էվոլյուցիայի մասին հայտնի տեսության։
Նման արտասովոր արարքի պատճառը հանրապետական կոնգրեսական Փոլ Բրոունի արտահայտությունն է եղել։ Մինչ ընտրությունները, եկեղեցիներից մեկում իր համախոհների հետ հանդիպմանը նա ասել է, որ Դարվինի ուսմունքը, Մեծ պայթյունը և այլ գիտական տեսություններ, որոնք բացատրում են Երկրի վրա կյանքի ծագումը, «բոլորը սուտ են և արվում են դժոխքից»։
Ամերիկացիներն էլ, նոյեմբերի 6-ին գալով ընտրատեղամաս, Բրոունի անվան դիմաց ավելացրել են Դարվինի անունն ու քվեարկել նրա օգտին։
Սակայն դա չի խանգարել Բրոունին վերընտրվել։










