Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչը մահացել է վրաերթի հետևանքով
20:28 • 09.11.12
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 19.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00–ի սահմաններում Վայոց ձորի Զառիթափ գյուղում վրաերթի է ենթարկվել նույն գյուղի բնակիչներից մեկը։
Ըստ ԱԻՆ կայքի՝ տուժածը հոսպիտալացվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն, սակայն ստացված վնասվածքներից մահացել է:
Placeholder










