Ֆրանսիայում կործանվել է ալժիրյան ռազմական տրանսպորտային օդանավը
Ալժիրյան ռազմական տրանսպորտային օդանավը վթարի է ենթարկվել ուրբաթ օրը Ֆրանսիայի հարավի Լոզեր դեպարտամենտում, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով AFP-ին:
Գործակալությունը, տեղեկություններ ստանալով փրկարարական ծառայությունից, հաղորդում է, որ աղետը տեղի է ունեցել ժամը 19:00-ի շրջանում` Սեն-Ժելմեն-դյու-Թեյ կոմունայի տարածքում:
Օդանավը մեկնել էր Փարիզից և ուղևորվում էր դեպի Ալժիր:
Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան:










