Ֆուկուսիմայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:55 • 09.11.12

Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքին։


Տուժածներ և ավերածություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։
 

Հիշեցնենք, որ նախորդ տարի մարտի 11-ին երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին դարձել էր «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարի պատճառ, որը խլել էր տասնյակ հազարավոր մարդու կյանք։