ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի այցը Վրաստան հետաձգվել է

01:23 • 09.11.12

ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Գեգա Մգալոմլիշվիլին հաստատել է տեղեկութուններն այն մասին, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի այցը Վրաստան հետաձգվել է, հաղորդում է Грузия Online-ը:

 

Մգալոմլիշվիլին հայտարարել է, որ այցը վաղուց էր կազմակերպվել, և պատվիրակությունը պետք է Վրաստան ժամաներ նոյեմբերի վերջին:

 

Մգալոմլիշվիլիի խոսքով, իհարկե, բոլոր որոշումները, որոնք կայացվում են Վրաստանի հարցում և կայացվել են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շրջանակներում, կապված են ընթացիկ գործընթացների հետ:

 

«Դա պետք է շատ զանգվածային միջոցառում լիներ: Դրան պետք է մասնակցեին ոչ միայն ռազմական կոմիտեի ներկայացուցիչները, այլ նաև բոլոր անդամ երկրների ռազմական ներկայացուցիչները: Ցավոք, դաշինքը որոշում կայացրեց այն հետաձգել», - հայտարարել է ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը:



Միևնույն ժամանակ մշտական ներկայացուցիչը տեղյակ չի նման որոշման պատճառների մասին:
«Ալյանսից ինձ տեղեկացրել են միայն այդ փաստի մասին», - ասել է նա: