ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ կդառնա Վալերի Գերասիմովը

13:06 • 09.11.12

Ռուսաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՊՆ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում առաջարկել է գեներալ- գնդապետ Վալերի Գերասիմովի թեկնածությունը, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։

 

Շոյգուն Վալերի Գերասիմովին ներկայացնելիս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նա Գլխավոր շտաբում աշխատելու, ինչպես նաև ռազմական գործողությունների փորձ ունի։

 

«Կարծում եմ՝ նախարարը հարմար թեկնածու է առաջարկել, և հույս ունեմ, որ դուք կաշխատեք արդյունավետորեն»,-ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։


Նա նշել է, որ ծանոթ է Գերասիմովին նախորդ աշխատանքներից և ճանաչում է որպես փորձառու մարդու։

 

«Մենք ևս մեկ անգամ կզրուցենք այն խնդիրների շուրջ, որոնք կանգնած են զինված ուժերի, բանակի, նավատորմի և ավիացիայի առաջ»,-ասել է Պուտինը։