Բերման են ենթարկել «Անգլիական» զբոսայգում երեկ կրակոցներ արձակած քաղաքացուն

10:03 • 09.11.12

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները նոյեմբերի 7-ին՝ ժամը 03.30-ին, Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Գ.-ին:

 

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 03.00-ին, «Անգլիական» զբոսայգու դիմաց 1986 թ. ծնված Արսեն Ա.-ի հասցեին տվել է հայհոյանքներ և իր «Վալտեր» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ:

 

Արման Գ.-ն ինքնակամ ներկայացրել է ատրճանակը:

 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: