17 հազար սմարթֆոն վարակած ֆրանսիացի հաքերը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

17:01 • 09.11.12

Քսանամյա ֆրանսիացի հաքերը, ով մի շարք վնասակար ծրագրեր ստեղծելու շնորհիվ ֆրանսիացի օգտատերերից գողացել է գրեթե 0,5 մլն եվրո, դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, հայտնում է Корреспондент-ը։

 

Երիտասարդը ստեղծել և համացանցում տարածել է մի շարք վիրուսներ, որոնք արտաքինից հիշեցրել են սմարթֆոնների համար սովորական հավելվածներ։

Դրանց «շնորհիվ» վարակվել է 17 հազար սմարթֆոն, ինչն էլ հաքերին բերել է մոտավորապես 1 մլն եվրո։

 

Հինգշաբթի դատարանը հանցագործին դատապարտել է 1 տարվա ազատազրկման։

 

Դատավորը նշել է, որ նման փոքր ժամկետ է տրվել այն պատճառով, որ նա չի ձգտել հարստանալ։ Այդքան գումարի յուրացման արդյունքում հաքերը ստացել է միայն 4 հազար եվրո, որը ծախսել է նոր համակարգիչ և տեսախաղեր գնելու համար։