Իտալիայի ամենահայտնի պոռնոաստղը պաշտոնապես առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու
Իտալիայի ամենահայտնի նախկին պոռնոաստղ Իլոնա Ստալերը, ով ավելի շատ հայտնի է Չիչոլինա մականունով, իր թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ ներկայացնելով իր իսկ կողմից ստեղծված «Ժողովրդավարություն, Բնություն, Սեր» կուսակցությունը։
Ինչպես նշում է Italia-ru.com կայքը, Չիչոլինան իր քաղաքական մտադրություների մասին պատմել է Հռոմում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագիրը, որը նախատեսում է արմատական բարեփոխումներ արդարադատության համակարգում, ինչպես նաև սոցիալական հավասար պայմաններ։ Բացի այդ, Չիչոլինան խոստացել է ընտրվելու դեպքում օրինականացնել միասեռական ամուսնությունները։
Նախկին պոռնոաստղը 1986-1992 թթ. արդեն եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր։










