Կարսի զբոսաշրջային պոտենցիալը ճիշտ չի օգտագործվում. թուրք գործարար (լուսանկարներ)
Կովկասի արդյունաբերողների և գործարարների միության գլխավոր քարտուղար Ջենգիզ Քայան հայտարարել է, որ Կարսի զբոսաշրջային պոտենցիալն արդյունավետ չի օգտագործվում։
Նա առաջարկել է քայլեր ձեռնարկել՝ պատմական շինություններն արդյունավետ օգտագործելու համար։
«Զբոսաշրջություն ասելով մարդիկ առաջինը ծովափ են հասկանում, սակայն դա այդպես չէ։ Օրինակ՝ Կարսում ծովից բացի ամեն ինչ կա։ Մենք, որպես միություն, անում ենք հնարավորը»,-ասել է նա՝ կարևորելով հատկապես Անին և Հայաստանի հետ սահմանակից Ախուրյանը (Արփաչայ)։
Հիշեցնենք, որ Կարսի և Անիի վերակառուցման և զբոսաշրջության նպատակով օգտագործման համար վերջերս սկսել էին վերակառուցել Անիի որոշ եկեղեցիներ, սակայն Կարսն ու Անին շրջակայքի գյուղերի բնակիչների անասունների համար շարունակում են հարմար արոտավայր մնալ։










