Թուրքիայի բանակը այսօր 42 քուրդ է սպանել
Թուրքիայի բանակը 42 քուրդ է սպանել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ իրականացված այսօրվա խոշորամասշտաբ ռազմական գործողության ընթացքում` երկրի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում, որը սահմանակից է Իրաքին և Իրանին, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով տեղի ադմինիստրացիայի այսօրվա հաղորդագրությանը:
Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ, նախօրեին սկսված գործողությանը ներգրավված են բանակային հատուկ ջոկատայիններ, ուղղաթիռներ և կործանիչներ:
Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարություն ստեղծելու համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ Անկարայի հակամարտությունը սկսվել է 1984-ից: Թուրք-քրդական բախումների հետևանքով ավելի քան 40 000 մարդ է զոհվել:










