Թե ինչու է Ն. Զոհրաբյանն ստորագրել մեծամասնական ընտրակարգը պաշտպանող օրենքի տակ
«ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է 2011-ին կոալիցիոն ուժերի կողմից մշակված, գործող Ընտրական օրենսգրքի նախագիծը, որում դրված են այսօր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը պաշտպանելու մասին հասարակական լսումներ և քաղաքական քննարկումներ առաջարկող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, ինչպես նաև նախկին ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի ստորագրությունը՝ Գործող ԸՕ ոչ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ամրագրումների ներքո:
Նաիրա Զոհրաբյանը և նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը հանդիսանում էին այդ օրենքիհամահեղինակներ:
Ֆեյսբուքցիների հիմնական հարցադրումն է, թե ինչու է այսօր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ արմատական դիրքորոշում ունեցող Նաիրա Զոհրաբյանն այն ժամանակ, պաշտպանել գործող օրենսգրքով ամրագրված ընտրակարգը, որում պահպանվում է խորհրդարանի ձևավորման համամասնական և մեծամասնական ընտրակարգը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը խորհուրդ տվեց, որ «մտքի գիգանտները, որոնք իրենց կարծիքով՝ լրջագույն բացահայտումներ են արել, ուշադրություն դարձնեն այնպիսի հասկացությանը, ինչպիսին կոմպրոմիսն է, «որը, ի դեպ, քաղաքականության մեջ բավականին ընդունված տերմինոլոգիա»:
Նաիրա Զոհրաբյան հիշեցրեց, որ այդ Ընտրական օրենսգիրքը կոալիցիոն ուժերի համատեղ, այն է՝ կոմպրոմիսային աշխատանքի արդյունք է և որը բացառապես, չի նշանակում, որ «Բարգավաճ Հայաստանը» դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
«Դա եղել է մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից և այսօր մենք կարծում ենք, որ ժամանակն է՝ առանց որևէ փոխզիջումների և կոմպրոմիսի առաջադրել և պաշտպանել այդ տարբերակը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:










