ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարեկան զեկույց են ներկայացրել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ խորհրդին են ներկայացրել ԼՂ հարցով տարեկան զեկույցը։
Համանախագահները ներկայացրել են իրենց գործունեությունն անցնող տարվա ընթացքում՝ անհատական և միացյալ հանդիպումները կողմերի հետ, տարածաշրջան այցերը, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում՝ հունվարին։
Նրանք քննարկել են նաև ՄԽ ունեցած դերը՝ տարածաշրջանում ճնշումը թուլացնելու և բռնության կիրառումից խուսափելու համար, մասնավորապես՝ դեսպան Կասպրշիկի և նրա թիմի՝ տարածաշրջանում կատարած աշխատանքի արդյունքում։
Նրանք նաև հանդիպել են Ուկրաինայի և Շվեյցարիայի պատվիրակությունների հետ՝ ապագայում ԵԱՀԿ-ի ղեկավարումը ստանձնելու հնարավորությամբ պայմանավորված։










