Պակիստանցի ահաբեկիչը ռումբ է տեղադրել խորհրդարանի անդամի կոշիկի մեջ
Պակիստանի խորհրդարանի անդամ Ահմեդ Բուգտին վիրավորվել է ռումբի պայթյունից, հաղորդում է INTERAX գործակալությունը` հղում կատարելով AFP-ին:
Ահաբեկչությունից տուժել է ևս 12 մարդ որոնք թեթև վնասվածքներ են ստացել:
Գործակալության տվյալներով, ահաբեկչությունը իրականացվել է ուրբաթօրյա աղթքի ժամանակ Դերա-Բուգտի քաղաքում:
Անհայտ անձը պայթուցիկ սարքը տեղադրել է խորհրդարանականի կոշիկներից մեկի մեջ, որոնք, մուսուլմանական սովորության համաձայն, նա հանել էր և թողել մզկիթի մուտքի մոտ:
Երբ պատգամավորը հագել է կոշիկը ռումբը պայթել է: «Բուգտիի ոտքը լրջորեն վնասվել է, նրան պետք է տեղափոխեն Քվետի քաղաքի հիվանդանոց», - հայտարարել է Պակիստանի խորհրդարանի ներկայացուցիչ Ակբար Դուրանին:










