Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել 32-ամյա կնոջ

10:04 • 09.11.12

Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ նոյեմբերի 9-ին՝ ժամը 00.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ, այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային։

 

Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: