16 թաղամասում 29-ամյա երիտասարդից գումար են պահանջել և կրակել ոտքին

13:45 • 09.11.12

Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում նոյեմբերի 8-ին՝ ժամը 23.50-ին, հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալ:


Ըստ Ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23.30-ին, 2 անհայտ անձինք 16-րդ թաղամասի 29 շենքի մուտքի մոտ, ատրճանակի սպառնալիքով, Կարեն Ղ.-ից պահանջել են գումար, ապա նրանցից մեկը կրակել է վերջինիս ոտքին և պատճառել վնասվածք:

 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: