Պետերբուրգում իրար է բախվել 30 ավտոմեքենա

13:52 • 09.11.12

Սանկտ Պետերբուրգում մերկասառույցի պատճառով 6 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Օղակաձև ավտոճանապարհին, որի հետևանքով իրար է բախվել 31 մեքենա, հայտնում է Interfax-ը:

 

Խոշոր ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան: Դրա հետևանքով տուժել է 4 մարդ, որոնց շտապօգնության մեքենաները տեղափոխել են հիվանդանոց:

 

Ըստ աղբյուրի՝ մերկասառույց է ամբողջ Լենինգրադի շրջանի ճանապարհներին: