Եվրոպայի համատարած գործադուլներին միացել է 500 չինովնիկ

13:00 • 09.11.12

Եվրոպայում գործադուլների ալիքը շարունակում է տարածվել  հասարակության բոլոր շերտերի վրա։ Եթե մինչ այժմ դրանց մասնակցում էին միայն բանվորների, բժիշկների ու ուսանողների արհմիությունները, ապա այսօր գործադուլ է հայտարարել նաև 500 չինովնիկ, հայտնում է Euromag-ը։

 

Նրանք բողոքում են աշխատավարձերի և ընդհանուր առմամբ ֆինանսավորման ծավալների կրճատման դեմ և գտնում են, որ Եվրոպական Միության ղեկավարների նման քաղաքականությունը կհանգեցնի երկրների միասնության թուլացմանը։

 

Նրանք ցույց են անցկացրել Բրյուսելում՝ Եվրահանձնաժողովի շենքի առաջ՝ պահանջելով ավելացնել ԵՄ-ի բյուջեն և հրաժարվել աշխատավարձերի կրճատման որոշումից։

 

Բողոքի ակցիան կազմակերպվել է նոյեմբերի 22-23-ը կայանալիք ԵՄ գագաթաժողովին ընդառաջ, որի ընթացքում 27 երկրների առաջնորդներ կքննարկեն Եվրոպական Միության բյուջեի կազմավորման գլխավոր սկզբունքները։