ԱԺ-ն կունենա թեքահարթակ. նախագիծը համաձայնեցվել է միակ հաշմանդամ աշխատակցի հետ

16:08 • 09.11.12

Ազգային ժողովի վարչական շենք տանող մուտքերից մեկում բանվորներն իրականացնում են թեքահարթակի կառուցման աշխատանքներ:

 

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Կազմված նախագիծը համաձայնեցվել է ԱԺ աշխատակից, «Ժառանգության» փորձագետ Արման Մուշեղյանի հետ»:

 

Հիշեցնենք, որ նա լրագրող Անի Քոչարի ամուսինն է, ով առաջինն էր բարձրացրել պետական հիմնարկները հաշմանդամների կարիքներին համապատասխանեցված լինելու հարցը: