Բրիտանացիների կեսը ԵՄ-ից երկրի դուրս գալու կողմ է հանդես գալիս
Մեծ Բրիտանիայի բնակչության մոտ կեսը կողմ է, որ երկիրը Եվրոպական միությունից դուրս գա, իսկ այդ գաղափարին դեմ է բնակչության մեկ երրորդից քիչը, նման արդյունքներ են բացահայտել YouGov ընկերության իրականացրած հարցումները, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Հարցման տվյալների համաձայն, եթե Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամակցության դադարեցման հարցը դրվի հանրաքվեի, ապա բնակչության 49%-ը ԵՄ կազմից դուրս գալու կողմ կքվեարկի, 28%-ը` դեմ, իսկ 17%-ը դեռ չի կողմնորոշվել այդ հարցում:
Մնացած հարցվածները հայտարարել են, որ ընդհանրապես չէին մասնակցի նման հանրաքվեին:
Այս տարվա հոկտեմբերին անցկացված YouGov-ի հարցմանը մասնակցել է ավելի քան 1,5 հազար մարդ:










