ՆԱՏՕ-ն Ուկրաինային սպառնացել է հարաբերությունների խստացմամբ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Ասսեն Ագովը հայտարարել է, որ Ուկրաինայի հանդեպ հարաբերությունները ավելի կոշտ կդառնան, եթե պետությունում իրավիճակը չփոխվի, հաղորդում է Корреспондент-ը` հղում կատարելով Deutsche welle-ին:
«Ցավոք սրտի, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Ուկրաինան զգալի հետքայլ է կատարել դեմոկրատական զարգացման հարցում», - նշել է Ագովը Deutsche welle-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, դա և՜ վարչական ռեսուրսի կիրառումն է, և՜ ԶԼՄ-ներում օբյեկտիվության բացակայությունը, և՜ հայտնի ընդդիմադիրների ընտրություններին մասնակցելուց զրկելը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայում ժողովրդավարական ստանդարտների խախտումները ակնհայտ են, և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամները անտարբեր չեն այդ իրավիճակին:
«Մենք դիվանագետներ չենք, այլ խորհրդարանականներ, և չենք զսպում մեր քննադատությունը Ուկրաինայի զարգացման հարցում», - հայտարարել է պատվիրակության ղեկավարը:










