ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի մշակույթի և կապի նախարարների նկատմամբ

09:27 • 09.11.12

Միացյալ Նահանգները հերթական անգամ լրացրել են այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ միակողմանիորեն կիրառվում են ամերիկյան պատժամիջոցներ՝ ներառելով դրանում Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու մշակույթի նախարարների անունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը։

 

«Պետդեպարտամենտն իրազեկել է Կոնգրեսին, որ իրանցի 4 չինովնիկ և իրանական 5 ընկերություն ներառվել են պատժամիջոցների ցանկում՝ գրաքննությանը մասնակցության կամ այլ գործողությունների համար, որոնք ուղղված են Իրանում հավաքների և խոսքի ազատության, ինչպես նաև տպագիր կամ էլեկտրոնային մեդիայի հասանելիությանը սահմանափակումներին»,- ասվում է Պետդեպարտամնետի հաղորդագրության մեջ։

 

Գերատեսչությունից չեն թվարկել բոլոր ընդգրկված անձանց անունները՝ միայն նշելով, որ 2 նախարարից բացի ներառվել են չինովնիկներ, «ովքեր մասնակցել են լրագրողների ձերբակալություններին և ԶԼՄ-ների ազատության սահմանափակմանը»։

 

 


Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ այս անձանց ու ընկերությունների բոլոր ակտիվներն ու միջոցներն ԱՄՆ տարածքում հայտնաբերելու դեպքում կսառեցվեն։