Air Berlin-ն աշխատանքից կազատի յուրաքանչյուր տասներորդ աշխատակցին
Գերմանական Air Berlin ավիաընկերությունը, որը մեծությամբ 2-րդ ավիափոխադրողն է Lufthansa-ից հետո, խնայողության նոր ծրագրի շրջանակներում նախատեսում է կրճատել անձնակազմի մոտավորապես 10%-ը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Air Berlin-ում աշխատում է մոտավորապես 9,3 հազար մարդ։ Ընկերությունում չեն հաստատել, սակայն չեն էլ հերքել նախատեսվող կրճատումների մասին հաղորդագրությունները։
Հոկտեմբերին Air Berlin-ը հայտարարել էր ծախսերը նվազեցնելու նոր՝ Turbine 2013 անվանումով ծրագրի թողարկման մասին։ Թե հատկապես որքան գումար է նախատեսում խնայել ավիափոխադրողը, դեռ հայտնի չէ։










