Կաթոլիկ եկեղեցին Լիխտենշտեյնում այլևս պետական կարգավիճակ չի ունենա

23:51 • 14.11.12

Կաթոլիկ եկեղեցին կդադարի պետական լինել Լիխտենշտեյն թագավորությունում երկրի սահմանադրությունում փոփոխություն կատարելուց և եկեղեցու հետ նոր համաձայնագիր կնքելուց հետո, որը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով թագավորության կառավարությունում աղբյուրին:



Եկեղեցական-պետական հարաբերությունների փոփոխությունը Լիխտենշտեյնում կամրագրվի երկրի օրենսդրությունում կատարված փոփոխություններով, որոնցում կամրագրվի բոլոր իրավաբանական գրանցում ստացած հոգևոր համայնքների հավասարությունը:



Բացի այդ, երկրի կառավարությունը առաջարկել է եկեղեցական հարկ մտցնել, որի համաձայն տարբեր համայնքների անդամները դրանք պահելուն ուղղված հարկեր կվճարեն:



Լիխտենշտեյնի 36 500-անոց բնակչության ավելի քան երեք քարորդը կաթոլիկ քրիստոնյաներ են: