Հաջորդ տարի նախատեսվում է դեսպանատներ բացել Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում. ԱԳՆ մամուլի խոսնակ

16:21 • 14.11.12

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր tert.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց, որ 2013-ին ՀՀ դեսպանատներ կբացվեն Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում: Այս տարվա մասին Բալայանն ասաց, որ դեռ որևէ տեղ դեսպանատուն չի բացվել:


Հարցին, թե տվյալ երկրների հետ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից ի՞նչ կտա այդ քայլը մեր երկրին, ԱԳ նախարարության մամուլի խոսնակը խորհուրդ տվեց կարդալ ԱԺ Արտաքին հարաբերությունների և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Էդուարդ Շարմազանովի հարց ու պատասխանը, որտեղ, ըստ Տիգրան Բալայանի, բոլոր հարցերի պատասխանը կա:



Նշենք նաև, որ վերոնշյալ երկրներում դեսպանատների բացման մասին խոսվել էր նաև ԱԺ «2013-ի բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ։