Եվրոպական միությունը Եգիպտոսին 6 մլրդ ԱՄՆ դոլար կտրամադրի

19:25 • 14.11.12

Եվրոպական միությունը որոշում է ընդունել Եգիպտոսին ավելի քան 6 միլիարդ ԱՄՆ դոլար որպես ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
 


Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ, մասնավորապես, գումարը կտրամադրվի Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ պետությունների կողմից:



Եգիպտոսի տնտեսությունը մեծապես տուժել է 2011թ. սկիզբ առած բողոքի ակցիաների, անկարգությունների և դրանց հաջորդած իշխանափոխության ընթացքում: