Ահաբեկչությունների շարք Իրաքում. զոհվել է 12 մարդ
Իրաքում պայթյունների շարք է տեղի ունեցել, ինչի հետանքով զոհվել է առնվազն 12 մարդ, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ Բաղդադում, ինչպես նաև այլ երեք քաղաքներում առնվազն 10 պայթյուն է որոտացել։ Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել ճանապարհին կայանված ավտոմեքենաներում։
Քիրքուկ քաղաքում 4 պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 7 մարդ։










