Իսրայելը հայտարարում է, որ Ղազայի հատվածում հարվածները նոր լայնածավալ գործողության սկիզբ է
Իսրայելի բանակը հայտարարել է, որ պաղեստինյան իսլամիստական խմբավորման ռազմական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաաբարիի սպանությունը հանդիսանում է Ղազայի հատվածում ծայրահեղական խմբավորումների դեմ նոր լայնածավալ գործողության սկիզբ, այդ թվում և ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» դեմ, հաղորդում է BBC-ն:
Ականատեսների հայտարարությունների համաձայն, ավիագրոհը, որի հետևանքով սպանվեց ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ ալ-Ջաաբարին, ուղղված էր անմիջապես այն ավտոմեքենայի դեմ, որում գտնվում էր պաղեստինյան հրամանատարը:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հայտարարում է, որ Իսրայելը իր այս գործողությամբ «դեպի դժոխք դարպաս է բացում»:










