Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կիրականացվեն հակահեղեղային միջոցառումներ

20:59 • 14.11.12

Հայաստանի 2012 թ.-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Գյուղատնտեսության նախարարությանը Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում նախատեսվող հակահեղեղային միջոցառումների նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար կհատկացվի 47,650.0 հազար դրամ: Որոշումը կընդունվի կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստում: Այս մասին տեղեկանում ենք նիստի օրակարգից:


Գումարի մեջ ներառված են Արարատի մարզի Ազատ գետի կամրջի վերակառուցման, Արաքս գետի Փշատավան գյուղի հատվածում ափի ամրացման, Մեծամոր գետի Ակնաշենի հատվածում ափի ամրացման, Արմավիրի մարզի Մեծամորի Խանջյան գյուղի հեղեղատարների հունի մաքրման և ափերի ամրացման, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք և Արգիճ գետերի հունի մաքրման և ափերի ամրացման, Լոռու մարզի Ձորագետ, Սյունիքի մարզի Կավարտ գետերի հունի մաքրման, Արաքս գետի ափի ամրացման, Բռնակոթի և Վերիշենի հեղեղատարների հունի մաքրման և ափերի ամրացման, Վայոց Ձորի Արփա և Տավուշի Աղստև գետերի հունի մաքրման և ափերի ամրացման համար նախատեսված ծախսերը: