ԿՀՎ նախկին ղեկավար Պետրեուսին ԱՄՆ սենատ են կանչում

22:45 • 14.11.12

ԿՀՎ-ի նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսը հինգշաբթի կկանգնի ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի առջև, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով սենատոր Ջոն Մակքեյնին:



Պետրեուսը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել նրա արտաամուսնական կապի մասին:



Բացահայտվել է, որ այդ պատմության մեջ ներգրավված է նաև Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Ջոն Ալենը: