Իսպանիայի քաղաքներից մեկում շան հաչոցի համար 900 եվրո տուգանք է սահմանվել
Իսպանական Ժիրոն քաղաքի իշխանությունները բավական խոշոր տուգանքներ են սահմանել գիշերային անդորրը խախտողների համար, հայտնում է Euromag-ը։
Մասնավորապես, այն մադիկ, որոնց շները կհաչեն գիշերը կամ վաղ առավոտյան, կտուգանվեն 900 եվրոյով։
Ինչպես նշում է La Vanguardia-ն, լուրջ խախտումների դեպքում տուգանքի չափը կարող է հասնել մինչև 300 հազար եվրոյի։
Բացի այդ, քաղաքային իշխանությունների սահմանած օրենքի համաձայն՝ ժամը 23։00-ից մինչև 08։00-ն արգելվում է կահույք տեղաշարժել, գոռալ, երեկույթ կազմակերպել, փոշեկուլ միացնել, երաժշտական գործիքներ նվագել, վերանորոգման աշխատանքներ իրականացնել և ընդհանուր առմամբ աղմուկ հանել։










