Լեգենդար «մարդ-վագրն» ինքնասպան է եղել ԱՄՆ-ում (լուսանկարներ)
Դենիս Ավները, ով ամբողջ աշխարհում հայտնի է որպես «մարդ-վագր» և գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում սեփական մարմինը մաքսիմալ քանակությամբ ձևափոխումների ենթարկելու համար, մահացած է հայտնաբերվել իր տանը, հայտնում է Life News-ը։
Թեև ոստիկանները դեռևս չեն պարզել Ավների մահվան պատճառը, սակայն ենթադրվում է, որ 54-ամյա տղամարդն ինքնասպան է եղել։ Ավներն այնքան է սիրել գիշատչի այս տեսակին և այն համարել իր հովանավորը, որ սեփական մարմինը լուրջ փոփոխությունների է ենթարկել վագրի նմանվելու համար։
Իր նպատակին հասնելու համար Ավները վիրահատել է վերին շուրթը՝ այն նմանեցնելով կատվազգիների բերանին, ինչպես նաև իմպլանտներ է տեղադրել այտերի, ճակատի հատվածում, վիրահատել ականջները, ատամները վերածել ժանիքների, իսկ մարմինն էլ ծածկել է դաջվածքներով ու պիրսինգով։ Առօրյայում Դենիսը միշտ կրել է կենդանական բբերով կոնտակտային ոսպնյակներ և արհեստական պոչ։










