Ջերմաստիճանի նվազումը կշարունակվի. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

17:42 • 14.11.12

Հանրապետության տարածքում կշարունակվի ջերմաստիճանի նվազումը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
 

Նոյեմբերի 16-ին, 17-ին, 18-ին գիշերը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում` մինչև -2 աստիճան ցուրտ:
 

Նոյեմբերի 15-ից 17-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ից 19-ը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ից 17-ը գիշերն աստիճանաբար կնվազի` 4-6 աստիճանով:





Երևանում նոյեմբերի 15-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: