Իրանը «խլացնում» է մինչև 500 համաշխարհային հեռուստաալիքների և մոտ 200 ռադիոկայանների ազդանշանը. Էշթոն
ԵՄ-ն պահանջում է, որ Թեհրանը դադարեցնի «խլացնել» միջազգային արբանյակային հեռուստաալիքների հեռարձակումը: «Սկսած 2009թ. եվրոպական արբանյակների ազդանշանը մերձավորարևելյան տարածաշրջանում պարբերաբար «խլեցվում են» Իրանի տարածքից», - այսօր հայտարարել է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նրա տվյալներով, արգելափակվում է մինչև 500 համաշխարհային հեռուստաալիքների և մոտ 200 ռադիոկայանների ազդանշանը, որոնք հեռարձակվում են արբանյակային կապով:
Առաջին հերթին խոսքը գնում է այնպիսի ալիքների մասին ինչպես` BBC, Franc 24, «Ամերիկայի ձայն»: «Արբանյակային հեռուստաալիքների խլեցման ինտենսիվությունը զգալիորեն բարձրացել է այս տարվա հոկտեմբերի 15-ից սկսած», - ավելացրել է Էշթոնը:
Նման գործողությունների հետևանքով, այդ ալիքների ընդունման հետ կապված խնդիրներ են առաջացնում ոչ միայն Իրանում, այլև Իրանի հարևան երկրներում:
Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը խորին մտահոգություն է հայտնել այդ փաստերի կապակցությամբ, որոնք «չեն համապատասխանում ՄԱԿ-ի հեռահաղորդակցության միջազգային միության նորմերին»: Էշթոնը հատուկ նշել է, որ Իրանը այդ նորմերը ընդունած պետությունների շարքին է պատկանում:










