2012-ը 10 ամենաթեժ տարիներից մեկը՝ 1850թ.-ից ի վեր
Կատարում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ գիտաժողովի շրջանակներում հրապարակվել է զեկույց, որի համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերի տվյալներով՝ 2012թ.-ն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 9-րդ ամենաթեժ տարին է՝ 1850-ից ի վեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Զեկույցը հրապարակել է Օդերևութաբանության միջազգային կազմակերպությունը: 2012-ի հունվարից հոկտեմբեր Երկրի մակերևույթի ջերմաստիճանը մոտ 0,45 աստիճան Ցելսիուսով ավելի բարձր է եղել 1961-1990թթ. նույն ցուցանիշի համեմատ:
Առաջիկայում կազմակերպությունը մանրամասն զեկույց կներկայացնի 2000-ականների առաջին տասնամյակի համար:










