HTC-ն մարքեթինգի բաժնի նոր տնօրեն է նշանակել

17:04 • 28.11.12

HTC ընկերության մարքեթինգի բաժնի նոր տնօրենը կլինի Բենջամին Հոն, գրում է Вести-ն։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Ջոն Վանգին։ 


Ինչպես գրում է TechCrunch-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը, Հոն պաշտոնը կզբաղեցնի 2013թ. հունվարին։


Նախկինում Հոն եղել է Far EasTone Telecommunications ընկերության  բիզնես-ռազմավարության և մարքեթինգի գծով փոխնախագահն ու Motorola Asia Pacific ընկերության գլխավոր մարքեթոլոգը։

 

HTC-ն մարքեթինգի բաժնի նոր տնօրեն է նշանակել