«Հաբլը» տիեզերական «վարդ» է լուսանկարել (տեսանյութ, լուսանկարներ)
Տիեզերական «Հաբլ» աստղադիտակը ստացել է Անդրոմեդայի համաստեղությունում գտնվող փոխներգործություն մեջ մտած զույգ գալակտիկաների պատկեր, որի տեսքը վարդ է հիշեցնում: Տիեզերական վարդի լուսանկարը հրապարակվել է «Հաբլի» աշխատանքի 21 ամյակի առթիվ, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով NASA-ի մամուլի ծառայությանը:
Սերտ փոխներգործություն մեջ գտնվող զույգ Arp 273 գալակտիկաները գտնվում են Երկրից 300 մլն լուսատարի հեռավորության վրա:
Դրանցից մեծը` UGC 1810 վերևում է և հինգ անգամ գերազանցում է ներքևում գտնվող UGC 1813 գալակտիկայի ծավալը:
Պատկերում երևում է աստղային կուտակումների ուժեղ փոխներգործություն հետքերը: Այսպես, ավելի մեծ գալակտիկայի արտաքին թևքը կորացած ձև ունի, այն բազմաթիվ երիտասարդ պայծառ աստղերի հատվածներով է շրջապատված:
UGC 1810-ի աջ վերին անկյունում պտուտակաձև կառուցվածքն է երևում, որը մինիգալակտիկա է հիշեցնում:











