Պեկինում ներկայացվել է iPhone 5-ի նոր հակառակորդը

08:00 • 28.11.12

Այսօր Պեկինի ցուցահանդեսում ներկայացվել է նոր Meizu MX2 սմարթֆոնը, որը որոշ բնութագրերով գերազանցում է Apple iPhone 5-ին և Samsung Galaxy S III-ին:

Meizu MX2-ը զինված է քառամիջուկ պրոցեսորով, 4.4'' տրամագծով HD էկրանով և 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Հեռախոսի էկրանի բարակ (3.15 մմ) շրջանակը պատրաստված է չժանգոտվող մետաղից:

Տեխնիկական բնութագրի նկարների արտահոսքի արդյունքում, դեռևս մինչև նոր հեռախոսի ցուցադրությունը, պարզ էր, որ Meizu MX2 կմտնի 2012թ լավագույն 3 հեռախոսների ցանկի մեջ: Երկու մյուս առաջատարները  Apple iPhone 5-ը և Samsung Galaxy S III-ն  են:

 

Meizu MX2-ը որոշ հատկություններով գերազանցում է iPhone 5-ին (երկու անգամ շատ է օպերատիվ հիշողության ծավալը): Հետաքրքիր է այն, որ Meizu MX2-ը օգտագործում է նույն չիպը, ինչի հիման վրա պատրաստված է Galaxy III-ը: Մյուս տեխնիկական բնութագրերով այս երկու հեռախոսները բավականին նման են:

Meizu MX2-ի նախնական գինը կազմում է 400 դոլար, ինչը 300 դոլարով էժան է քան iPhone 5-ը և 200 դոլարով էժան է Samsunq Galaxy III-ից:

Չինական Meizu ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Սկզբում այն ստեղծում էր MP3 նվագարկիչներ, սակայն 2009թ. ներկայացնում է նոր Meizu M9-ը սմարթֆոնը, որը արտաքինից նման էր iPhone-ին: Դրա հետևանքում Apple-ը պահանջում է դադարեցնել հեռախոսի վաճառքը և արտադրությունը:

Հետագայում բոլոր հեռախոսների դիզայնը ստեղծվել է զրոյից, ինչի արդյունքում հեռախոսին հաջողվել է դուրս գալ միջազգային շուկա:
 

Պեկինում ներկայացվել է iPhone 5-ի նոր հակառակորդը