Հռոմի պապը այժմ նաև Twitter-ում միկրոբլոգ կունենա

00:53 • 28.11.12

Պապական խորհրդի հասարակական կապերի միջոցների ղեկավար արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիա Չելլին կներկայացնի Բենեդիկտոս 16-րդ միկրոբլոգը շաբաթ օրը Սուրբ աթոռի մամուլի կենտրոնում, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Վատիկանի ռադիոյին:


Բլոգում առաջին հերթին կտեղադրվեն Հռոմի պապի քարոզներից և ելույթներից քաղվածքներ:


Ինչպես հայտնել է արքեպիսկոպոսը, Բենեդիկտոս 16-րդը անձնապես կհաստատի ամեն հաղորդագրություն նախքան դրա ուղարկումը:


Նախագծի թողարկման որոշումը, որի թիրախը հիմնականում երիտասարդ լսարանն է, կայացվել է Վատիկանում՝ փետրվարին:

 

Հռոմի պապը այժմ նաև Twitter-ում միկրոբլոգ կունենա