Hennessey Performance-ը ներկայացրել է Bugatti Veyron-ի գլխավոր մրցակցին (լուսանկարներ)

14:14 • 29.11.12

Շատերն այն կարծիքին են, որ փողի առկայության դեպքում կարելի է ձեռք բերել ցանկացած շքեղ մեքենա, սակայն իրականությունը փոքր-ինչ հիասթափեցնող է, գրում է Yahoo! News-ը։

 

Որոշ էքսկլյուզիվ սուպերմեքենաներ չափազանց դժվար է ձեռք բերել ՝ անկախ նրանից, թե որքան գումար դուք ունեք։
Հենց այսպիսի մեքենաների արտադրությամբ էլ զբաղվում է Hennessey Performance Engineering ընկերությունը, որը ստեղծում է գերարագ, գերհզոր, հազվագյուտ և թանկ մեքենաներ։


Վերջերս ընկերությունը ներկայացրել է իր հանրահայտ Venom GT սուպերմեքենայի հաջորդ մոդելը՝ Venom GT2-ին, որը, ըստ ոլորտի մասնագետների, կդառնա Bugatti Veyron-ի թիվ 1 մրցակիցը։

 

Venom GT2-ը համալրված կլինի 7 լիտրանոց, 8 ցիլինդրանոց և 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Ըստ նախնական տվյալների՝ մեքենայի գինը կկազմի 1.25 մլն դոլար։


 

Hennessey Performance-ը ներկայացրել է Bugatti Veyron-ի գլխավոր մրցակցին (լուսանկարներ)