Էլեկտրական և էկո, նորագույն ու վինտաժ. մեկնարկում է Լոս Անջելեսի ավտոշոուն (լուսանկարներ)

17:34 • 29.11.12

Նոյեմբերի 30-ին մեկնարկելու է Լոս Անջելեսի ավտոշոուն: Սակայն արդեն այսօր հնարավոր է եղել ծանոթանալ ցուցադրվելիք որոշ նմուշների: Դրանց շարքում են վինտաժային նմուշներ (1937-ի Lincoln Derham Sport Sedan) և նորագույն ավտոմեքենաներ (Range Rover), կոնցեպտ նմուշներ (Toyota Fun-Vii concept) և պրակտիկ շքեղության գլուխգործոցներ (Jaguar F-TYPE):

 

Այլ մեքենաների թվում են Hyundai Santa Fe-ն, որի համար այս ցուցադրությունը «միջազգային դեբյուտ» է: «Միջազգային դեբյուտ» է նաև Volkswagen Beetle-ի համար:

 

Այլ մեքենաների թվում են The Mercedes-Benz Ener-G-Force-ը և The Mercedes-Benz SLS AMG GT-ն, XJ-L-ը և XFR-S-ը Land Rover-ից, էկոմեքենա Chevy Spark EV-ն General Motors-ից և էլեկտրական Fiat 500e-ն, Dodge Charger SRT-ն և Jeep Wrangler-ի Rubicon-ի վերաթողարկումը:

 

Միջոցառմանն ընդառաջ ավտոարշավորդներն ավտոմրցապայքար են ներկայացրել հենց տաղավարներում՝ Ford Fiesta-ով:
Ցուցադրվել է նաև Mazda-ի նոր Skyactiv շարժիչը:

Ավտոշոուն կտևի մինչև դեկտեմբերի 9-ը:
 

Էլեկտրական և էկո, նորագույն ու վինտաժ. մեկնարկում է Լոս Անջելեսի ավտոշոուն (լուսանկարներ)