Samsung-ն Apple-ին կվճարի Galaxy սմարթֆոնների վաճառքից ստացված եկամուտը
Նիդեռլանդների դատարանը հարավկորեական Samsung ընկերությանը պարտադրել է ամերիկյան Apple կորպորացիային վճարել Galaxy սմարթֆոններից և Android պլատֆորմով աշխատող պլանշետների վաճառքից ստացված եկամուտը, հայտնում է НТВ-ն։
Որոշումն առնչվում է Բելգիայում, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Galaxy սմարթֆոնների վաճառքից ստացված եկամուտներին։ Samsung Galaxy-ի վաճառքի մաքուր եկամուտն այդ պետություններում կորոշի հատուկ անկախ փորձաքննությունը։
Եթե վերլուծաբանները չկարողանան հաշվել մաքուր եկամուտը, կորեացիները ստիպված կլինեն փոխհատուցել վնասը, որի գումարը դեռ չի նշվում։
Եթե այդքանից հետո Samsung-ը շարունակի վաճառել Galaxy սմարթֆոններ ու պլանշետներ, հարավկորեական ընկերությունը ստիպված կլինի օրական Apple-ին հատկացնել 100 հազար եվրո։
Apple-ը մեղադրել էր Samsung-ին iPad-ի և iPhone-ի արտոնագրերն ու գաջեթների դիզայնը գողանալու մեջ։










