Թեյը նպաստում է տղամարդկանց ուղեղի արդյունավետ աշխատանքին

12:59 • 29.11.12

Սովորական կանաչ թեյը կարող է զգալիորեն լավացնել տղամարդկանց հիշողությունն ու ընկալումը, հայտնում է meddaily-ն՝ հղում կատարելով European Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հոդվածին։

 

Գիտնականների փորձին մասնակցել է  12 առողջ կամավոր։ Տղամարդկանց բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը խմել է կանաչ թեյի էքստրակտ պարունակող խմիչք, իսկ երկրորդ խումբը եղել է համեմատության համար։


Փորձերում օգտագործված էքստրակտը հավասարազոր է եղել 1-2 բաժակ թեյին։


Այնուհետև օգտագործվել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ սքանավորումը։ Ուղեղի վերլուծությունն անցկացվել է այն պահին, երբ տղամարդիկ կատարել են հիշողության վերաբերյալ թեստային առաջադրանքներ։ Ի տարբերություն պլացեբո խմբի՝ առաջին խումբը ցուցադրել է ակտիվության բարձրացում ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է աշխատանքային հիշողության, ուշադրության կենտրոնացման և դրված խնդիրների լուծման համար։
 

Թեյը նպաստում է տղամարդկանց ուղեղի արդյունավետ աշխատանքին