Արկտիկայի սառույցները 3 անգամ ավելի արագ են հալչում, քան 20 տարի առաջ. գիտնականներ

11:13 • 30.11.12

Հեղինակավոր Science գիտական ամսագիրը հրապարակել է աշխարհի 26 գիտական լաբորատորիաների գիտնականների համատեղ զեկույցը, որի արդյունքները վկայում են, որ Արկտիկայի սառույցները 3 անգամ ավելի արագ են հալչում, քան 20 տարի առաջ։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, զեկույցի հիմքում ընկած են ՆԱՍԱ-ի և Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերական սարքերի օգնությամբ արված լուսանկարները։ Ամսագիրն ընդգծում է, որ Արկտիկայում սառցեշերտի վիճակի վերաբերյալ ներկայացված տվյալներն ամենաճշգրիտն են ներկայում։

 

Փաստաթղթում նշվում է, որ սառույցների հալման հետևանքով Գրենլանդիա կղզու ափերի մոտ  համաշխարհային օվկիանոսի մակարդակը 1992թ.-ից ի վեր բարձրացել է 11,1 մմ-ով։ Գիտնականներն արդեն երկար ժամանակ է, ինչ ահազանգում են, որ արկտիկական սառույցերը կարող են ամբողջությամբ հալչել, և դրա արդյունքները շատ լուրջ կլինեն։ Մասնավորապես, դա կարագացնի մեր մոլորակի վրա կլիմայի տաքացումը։
 

Արկտիկայի սառույցները 3 անգամ ավելի արագ են հալչում, քան 20 տարի առաջ. գիտնականներ