Ամերիկացի գիտնականները ստեղծել են երազներ կարդացող սարք
Քունը մարդու համար բնական ֆիզիոլոգիական պրոցես է, որի անբաժան մասն են երազները։ Աշխարհի տարբեր անկյուններից գիտնականներ բազմաթիվ հետազոտություններ ու հսկայական ժամանակ են ծախսում երազներն առավել մանրամասն ուսումնասիրելու և դրանց մասին տեղեկություններ ստանալու համար, գրում է Infoniac-ը։
Ինչպես հավաստիացնում է Nature ամսագիրը, ամերիկացի գիտնականների խումբն արդեն ստեղծել է այնպիսի հեղափոխական համակարգ, որի շնորհիվ մարդիկ կկարողանան «տեսագրել» երազները։
Հետազոտողներից Մորգան Սերֆը վստահություն է հայտնել, որ իրենց գյուտի շնորհիվ մոտ ապագայում հնարավոր կլինի էլեկտրոնային տարբերակով գրանցել մարդու երազները։
Նա նշել է, որ իրենք ամենևին էլ նպատակ չեն հետապնդում ներխուժել մարդկանց անձնական կյանք, այլ պարզապես ցանկանում են հասկանալ, թե ինչու և ինչպես է մարդը երազներ տեսնում։










