Նոբելյան մրցանակակիրները դեմ են ԵՄ-ին Նոբելյան մրցանակ շնորհելուն

14:55 • 30.11.12

Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ այսօր դեմ են հանդես եկել 2012թ.-ի Խաղաղության մրցանակը Եվրոպական Միությանը շնորհելուն, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը։

 

«Ակնհայտ է, որ ԵՄ-ն խաղաղության մարտիկ չի հանդիսանում, ինչը նկատի է ունեցել Ալֆրեդ Նոբելը»,- ասված է նամակում, որը ստորագրել են առաջին սևամորթ արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն), 1976թ.-ի մրցանակակիր Մայրիդ Մագուայրը (Հյուսիսային Իռլանդիա) և 1980թ.-ի մրցանակակիր Պերես Էսկիվելը (Արգենտինա)։


«Նոբելյան հանձնաժողովը փոխել է  մրցանակի մոդելն այնպես, որ այն չի համապատասխանում օրենքին»,-ասել են նրանք՝ պահանջելով ԵՄ-ին չտրամադրել 1.2 մլն դոլար մրցանակը։


Հիշեցնենք, որ այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր Եվրոպական Միությանը՝ «Եվրոպայում խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում 60 տարվա ջանքերի համար»։
 

Նոբելյան մրցանակակիրները դեմ են ԵՄ-ին Նոբելյան մրցանակ շնորհելուն