Գերմանիայում ստեղծվել է ամենամեծ Էլեկտրոնային գրադարանը

08:00 • 30.11.12

Գերմանիայում բացվել է երկրի խոշորագույն առցանց գրադարանը` Deutsche Digitale Bibliotek-ը: Նոյեմբերի 28-ից արդեն գործում է կայքի beta տարբերակը, որը հասանելի է ինտերնետ օգտատերերին: Ծրագրի շնորհանդեսը կայացել է նույն օրը Բեռլինում:


Հանրագիտարանում հավաքված է 5.6 միլիոն գիրք, արխիվներ, հուշարձանների նկարներ, կտավների վերարտադրություն, ձայնագրություններ և ֆիլմեր, տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով DW-WORLD-ին: Շնորհիվ այս ամենի հեշտ հասանելիությունը պետք է նպաստի ուսումնառության և հետազոտությունների արդյունավետությանը: Ծրագրի վրա 2007թ. ամռանից աշխատում էր մասնագետների մեծ խումբ:


Ապագայում նախատեսվում է, որ այս գրադարանը կհամախմբի գերմանական բոլոր մշակութային և գիտական հաստատությունները՝ իրենց առցանց գրադարաններով և կինտեգրվի արդեն 4 տարի գործող Europeana ծրագրին: Ներկա պահին, ինչպես նշել է Բունդեսթագի ՔԴՄ կուսակցության մշակույթի և ԶԼՄ-ների հարցով մասնագետ Վոլֆգանգ Բյորնզեն, DDB-ն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ 1.8 հազար մշակութային և գիտական հաստատությունների միջոցներին, որոնց թիվը հետագայում պետք է հասնի 30 հազարի:
 

Գերմանիայում ստեղծվել է ամենամեծ Էլեկտրոնային գրադարանը