Նոր սարքի շնորհիվ iPhone-ը հեշտությամբ վերածվում է հեռակառավարման վահանակի (լուսանկարներ)
Հանրահայտ iPhone սմարթֆոններն ունեցողների կյանքը հնարավորինս հեշտացնելու համար ստեղծվել է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս այս մոդելի հեռախոսը հեշտությամբ վերածել հեռուստացույցի հեռակառավարման վահանակի, գրում է Daily Mail-ը։
ST-URB1 փոքրիկ, քառակուսի սարքը պետք է մտցնել ականջակալների համար նախատեսված անցքի մեջ և վերջ. iPhone-ով արդեն կարելի է շրջել հեռուստացույցի ալիքները, կարգավորել ձայնն ու էկրանի գույները։
Ինչպես նշում են բացառիկ սարքի ստեղծողները ,բացի iPhone-ից, այն կարելի է կիրառել նաև iPad-ի և iPad mini-ի դեպքում։
Նորույթի գինն է 25 դոլար։










