Մուսուլմանական երկրում ելույթ ունենալու համար Ջեյ Լոն «կծածկվի» բեմ դուրս գալիս

15:34 • 30.11.12

Այսօր երեկոյան Ինդոնեզիայի մայրաքաղաքում նախատեսվում է երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը, հայտնում է Jakarta Post-ը: Սակայն Լոպեսը բեմ դուրս կգա նվազ համարձակ հագուստով, քան սովորաբար անում է, որպեսզի չվրդովեցնի այդ մուսուլմանական երկրի բնակչությանը: Այս մասին հայտարարել են նրա ինդոնեզական շոուի կազմակերպիչները:

 

Դրա համար փոփոխությունների են ենթարկվել Ջեյ Լոյի բեմական կոստյումները, որոնք աչքի են ընկնում ընդգծված բացությամբ:

 

Ինդոնեզացիները տեղեկացրել են նաև, որ իրենք Լոպեսի պրոդյուսերներին հայտնել են՝ «անընդունելի է, որ նա կատարի իր պարերը՝ սեքսուալ շարժումների տարրերով»:

 

Ջեյ Լոն հանդես է գալիս իր Dance Again World Tour-ի շրջանակներում: Իսկ Ջակարտայում հունիսին իր համերգը հետաձգել էր էպատաժային Լեդի Գագան՝ անվտանգության նկատառումներով:

 

Ավելի վաղ Ջեյ Լոյի համերգը Բաքվում վրդովեցրել էր Իրանին, իսկ մեկ այլ մուսուլմանական երկիր՝ Քուվեյթը, Քիմ Քարդաշյանի այցի առիթով հասարակական վրդովմունքի կանխատեսումներ էր արել: